ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.02.2016 | 00:58

Հույսդ քո ունեցվածքի վրա մի՛ դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։ Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնապաստան և մի՛ ասա, թե՝ «Իմ ունեցվածքը շատ է»։ Մի՛ ասա, թե՝ «Ո՞վ կհաղթի ինձ», և մի՛ ասա, թե՝ «Ո՞վ չարություն կանի ինձ», որովհետև Տերը քեզնից վրեժխնդիր կլինի։ Մի՛ ասա՝ «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղավ ինձ»։ Տերը համբերատար է քո դարձի և քավության համար. քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրա մեղքեր ավելացնելով։


Սիրաքի իմաստությունը 5. 1-5

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ